Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Վարժություններ քեզ համար

Վարժություններ քեզ համար

Այս վարժությունները կօգնեն ձգել բոլոր խնդրահարույց կետերը՝ քո մարմինը դարձնելով ավելի գեղեցիկ, ձիգ և բարեկազմ ընդամենը 14 օրում:

Ոտքերի խաչաձևում

թիրախը` Որովայն, հետույք, ձեռքեր

1. Հենվիր ձեռքերիդ և ծնկներիդ՝ աջ ոտքդ խաչաձևելով ձախ ոտքիդ առաջ: Աջ ծունկդ պետք է ուղղված լինի մի կողմ, իսկ աջ ոտնաթաթդ պետք է լինի ձախ ծնկի վրա: Աջ ոտքդ ուղղիր և բարձրացրու վերև: (2) Աջ ոտքդ պետք է տարածված լինի 45 աստիճան անկյան տակ դեպի կողք (այն չպետք է լինի անմիջապես քո հետևում): Վերադարձիր ելման դիրք: Դա մեկ մոտեցում է: Կատարիր 20 անգամ, ապա փոխիր դիրքը:

20 Անգամ աջ կողմ

20 Անգամ ՁԱԽ կողմ

Դիմապակու թարթիչ

Թիրախը` Որովայն, ազդրեր

1 Պառկիր գետնին, ձախ ձեռքը` գլխի տակ, իսկ աջը՝ մի կողմ պարզած: Թեքիր ոտքերդ այնպես, որ դրանք մի փոքր հակվեն աջ: 2 Ոտքերդ միասին պահած` բարձրացրու դրանք 90 աստիճանի անկյան տակ՝ ոտնաթաթերդ ձգած:

3 Շարունակիր դիմապակու թարթիչի շարժումներ կատարել և հակիր ոտքերդ դեպի ձախ (պարզած ձեռքը պետք է լինի նույն դիրքում, ինչ ելման դիրքի ժամանակ)։ Նույնը շարունակիր մյուս կողմում` ոտքերը ձախից դեպի աջ: Դա մեկ մոտեցում է: Կատարիր 30 անգամ, ապա փոխիր դիրքը:

30 Անգամ

Կողմնային կամուրջ

Թիրախը` Որովայն, ՀԵՏՈՒՅՔ, ԹԵՎԵՐ

1 Պառկիր ձախ կողմի վրա` հենվելով արմունկիդ: Բարձրացրու ազդրերդ այնպես, որ մարմնի վերևի մասն ուղիղ գիծ կազմի: 2 Աջ ոտքդ բարձրացրու մի փոքր ավելի, քան ազդրերի բարձրությունն է, ոտնաթաթերը դուրս: Դա մեկ մոտեցում է: Կատարիր 30 անգամ, ապա փոխիր դիրքը:

30 Անգամ աջ կողմ

30 Անգամ ՁԱԽ կողմ

Մկրատ

Թիրախը` Որովայն, ԱԶԴՐԵՐ

1 Պառկիր հատակին, ձեռքերդ՝ գլխի հետևում, ծնկներդ՝ ծալված և ոտնաթաթերդ միմյանց միացրած: 2 Պարզիրոտքերդ՝ ձախ ոտքդ 45 աստիճան անկյամբ, իսկ աջ ոտքդ մի քանի սանտիմետր գետնից բարձր դիրքով (ոտնաթաթերը վերև): Մի քանի վայրկյան այդպես պահիր և վերադարձիր ելման դիրք: Կրկնիր` փոխելով ոտքերը: Սա մեկ մոտեցում է, կատարիր 30 անգամ:

30 Անգամ

Սկզբնաղբյուր. cosmo.am
Աղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ